ԳԳոհար Սարգսյան

ԿԸՀ-ի համար ներառականությունն առաջնահերթություն է․ «Գենդերային հավասարությունը՝ որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» թեմայով աշխատաժողով

ԿԸՀ-ի համար ներառականությունն առաջնահերթություն է․ «Գենդերային հավասարությունը՝ որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» թեմայով աշխատաժողով

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» ծրագրի շրջանակներում մարտի 3-ին նախաձեռնել են «Գենդերային հավասարությունը՝ որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» խորագիրը կրող աշխատաժողով։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ Իր խոսքում նա ներկայացրել է ԿԸՀ ռազմավարությունը՝ առանձնահատուկ անդրադառնալով «Համընդգրկուն ընտրություններ» հենասյանը, որտեղ առանձին բաղադրիչներով ներկայացված են ներառականության և գենդերային հավասարության ապահովմանն ուղղված առաջնահերթությունները։

Բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ ՄԻՊ-ը կարևորել է ընտրություններին ընդառաջ նման հանրային քննարկումների անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բարձրաձայնելու ընտրական գործընթացում ներառականության և գենդերային հավասարության երաշխավորման հետ կապված հարցերը։

Մասնակիցներին ողջունել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիը։

ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը, ով համակարգում է ներառական ընտրությունների բաղադրիչը, հանդես է եկել «Կանայք և ժողովրդավարական ընտրակարգերի ձևավորումը» թեմայով զեկույցով։ Իր խոսքում նա վերահաստատել է, որ ԿԸՀ-ի համար ներառականությունը առաջնահերթություն է՝ ընդգծելով, որ կանանց ակտիվ ներգրավվածությունը ընտրական գործընթացներում պետք է նպաստի նրան, որպեսզի քվոտաները վերածվեն իրական ազդեցության և առաջնորդության։

Պանելային քննարկմանն անդրադարձ է եղել կանանց մասնակցության առաջխաղացման լավագույն փորձը և առկա մարտահրավերները ընտրական գործընթացներում թեմային, որին ներգրավված են եղել ինչպես պետական տարբեր գերատեսչություններից, այնպես էլ քաղաքացիականհ հասարակության ներկայացուցիչներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում