Տրակտորներից գողությունը կանխվել է․ ոստիկանների բացահայտումը

ԴԴավիթ Մուրադյան

Փետրվարի լույս 26-ի գիշերը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ․ Նորագավիթում գործող սննդի կետերից մեկի հարակից տարածքում քաղաքացին նկատել էր կասկածելի վարքագծով դիմակավորված երկու անձի։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ահազանգը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված վայր։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դիմակավորված երեք տղամարդ մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում կայանված տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։

Համայնքային ոստիկանները, համագործակցելով Պարեկային ծառայության Երևանի գնդի գործընկերների հետ, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նրանցից մեկին՝ 37-ամյա տղամարդու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, բժշկական դիմակ, արցունքաբեր գազ և «Տելեգրամյան» ալիքի հասցեով թուղթ։

Պարզվել է նաև, որ ձերբակալվածը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ՝ հետաքննության մարմիններից թաքնվելու մեղադրանքով։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ հանցագործությանը մասնակցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում