ՎՎարդուհի Հարությունյան

Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը

Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը

Իրանում հրապարակվել է անցյալ տարվա վերջից այս տարվա հունվարի կեսերը երկրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ կառավարությունը, հավատարիմ մնալով լիակատար թափանցիկության խոստմանը, հրապարակում է ցույցերի ընթացքում զոհված 3117 անձի ամբողջական ցուցակը, որոնց թվում է ոստիկանության 200 սպա: 

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հրապարակել էին ցույցերի ժամանակ զոհված 2 986 մարդու ցուցակը:

Նշենք, որ բողոքի ակցիաների պատճառը երկրում խորացող տնտեսական ճգնաժամն է, այդ թվում՝ ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում