ԱԱննա Զախարյան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային օրվա՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը և ՀՀ կառավարության անունից շնորհավորական ուղերձ հղել, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստան-Ճապոնիա միջպետական հարաբերությունները զարգացել են բարեկամական ոգով՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համատեղ ջանքերով մեզ հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը, ընդլայնել տնտեսական համագործակցությունը և խորացնել կապերը կրթության և մշակույթի ոլորտներում»,-նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համատեղ ջանքեր պետք է գործադրվեն առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ՝ շեշտելով նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման կարևորությունը: Փոխվարչապետը նաև բարձր է գնահատել Ճապոնիայի կառուցողական մոտեցումն ու անաչառ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում