ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ի համատեղ հայտարարությունների ու հարցուպատասխանի ընթացքում Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը:
Այս մասին պարզաբանումն «Արմենպրես»-ին տրամադրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վենսի հայտարարությունների հեռարձակումից հետո թարգմանության որակի վերաբերյալ քննարկումներ են ծավալվել սոցիալական ցանցերում: Մասնավորապես, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը սխալ է թարգմանել Վենսի խոսքերը:
Բաժիններ
Դիտումներ1022








