Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՏՏաթև Խաչատրյան

ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Փետրվարի 6-ին Պնոմպենում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի գլխավորությամբ: 

ԱԳ նախարարության  մամուլի ծառայությունից հայտնում են՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, զբոսաշրջային և տեխնոլոգիական ոլորտներում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման հեռանկարներին։

Գոհունակությամբ ընդգծվել է բազմակողմ հարթակներում գործակցության մակարդակը և առկա դրական դինամիկան։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի շրջանակներում համագործակցության հնարավորություններին։

Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչի համատեքստում Մնացական Սաֆարյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու այլ ընթացիկ գործընթացներ։

Պնոմպենում նախարարի տեղակալն այցելել է նաև Տուոլ Սլենգ ցեղասպանության թանգարան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում