Միամիտ չենք. Միրզոյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է նախընտրական շրջանում սպասվող հիբրիդային սպառնալիքներին

ՔՔրիստինե Թորոսյան

Մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրականության նկատմամբ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունվարի 28-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում։

«Մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն: Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել: Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ, տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների, ցանկանում են խաթարել մեր ինքնիշխանությունը, խաղաղության և ժողովրդավարության ձգտումը, և նրանք ցանկանում են մեզ վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավարին, օգտագործել հենց ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները՝ ժողովրդավարությունը վերացնելու, ոչնչացնելու համար»,- հայտարարել է նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում