ԼԼուսինե Մուրադյան

Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և Ադրբեջանում պահվող 19 հայերի ազատ արձակման մասին

Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և Ադրբեջանում պահվող 19 հայերի ազատ արձակման մասին

Ադրբեջանում գտնվող 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս մեզ մնացած 19 պահվող անձանց արձակմանը, որոնք դեռ Ադրբեջանում են, ինչպես նաև այս համագործակության շրջանակում հասկանալու անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը: Սա, անկասկած, նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ:

Տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խոսեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:

«Հայաստանը շարունակում է վերջնականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացին՝ ներառյալ սահմանի լիակատար բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնում, դրանք կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության ամրապնդման և բարգավաճման գործում»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում