Իրանի շուրջ իրավիճակը մնում է անորոշ, Թեհրանը հետաքրքրված է բանակցություններով․ Թրամփ

Իրանի շուրջ իրավիճակը մնում է անորոշ, Թեհրանը հետաքրքրված է բանակցություններով․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը մնում է անորոշ, սակայն Թեհրանը հետաքրքրված է բանակցություններով։

Axios-ի հետ հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մեծ նավատորմ է ուղարկել Իրան, այդ թվում՝ հարվածային խումբ՝ USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ, որը մտել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։ Այդուհանդերձ, Թրամփն ընդգծել է, որ դիվանագիտական ​​լուծումը դեռևս հնարավոր է։

«Նրանք ցանկանում են գործարք կնքել։ Ես դա գիտեմ։ Նրանք բազմիցս կապի մեջ են եղել և ցանկանում են խոսել»,- ասել է նախագահը։

Թրամփը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է Իրանին հարվածելու հնարավորության մասին, սակայն, ըստ Axios-ի, վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և նախագահը շարունակում է խորհրդակցել իր ազգային անվտանգության խորհրդականների հետ։

Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս պահպանում է ռազմական գործողությունների հնարավորությունը։ ԱՄՆ-ը ներկայում մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ տեղակայելով լրացուցիչ կործանիչներ, տանկեր և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Axios-ի աղբյուրների համաձայն՝ Պենտագոնը պատրաստվում է նախագահի հնարավոր հրամանին, իսկ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերն արդեն խորհրդակցություններ է անցկացրել Իսրայելում՝ պաշտպանության համակարգման և հնարավոր համատեղ ռազմական գործողությունների վերաբերյալ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©