Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը և առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա շահարկում է որակել այն կարծիքը, թե Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարումը:

«Վրաստանի տարանցիկ դերը ամրապնդելու համար կատարվում են զգալի ներդրումներ։ Այլընտրանքային տրանսպորտային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար»,- նշել է Կոբախիձեն՝ հավելելով, որ վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները յոթ անգամ ավելացել են։

Նրա խոսքով՝ Վրաստանի նպատակն է առավելագույնի հասցնել իր ենթակառուցվածքների օգտագործումը՝ աճող բեռնափոխադրումների ծավալները սպասարկելու համար։ «Ապագայում մենք հնարավորինս շատ ներդրումներ կկատարենք մեր տարանցիկ դերակատարման զարգացման համար»,- եզրափակել է պաշտոնյան:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©