Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԴԴիանա Գասպարյան

Մեր վեց ամսվա աշխատանքի արդյունքը․ վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը։

 

«Հունվարի 30-ի պարահրապարակի մասնակիցների համար կենդանի կկատարենք»,- գրել է վարչապետը՝ ներկայացնելով երգը, որի խոսքերի հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Կառլ Մանուկյանը:
 
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քաղաքացիներին հրավիրում է պարահրապարակ, և որ միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել QR կոդի կամ համապատասխան հղման միջոցով։ Նախօրեին վարչապետն ասել է, որ ստիպված են դադարեցնել գրանցումները, որովհետև այս պահին գրանցումների թիվը ակնկալածից 7 անգամ ավելի է:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում