ՎՎարդուհի Հարությունյան

Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով

Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով

Կանադայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իրան ուղևորությունից՝ «շարունակվող համազգային ցույցերի, տարածաշրջանում լարվածության, կամայական ձերբակալությունների բարձր ռիսկի և տեղական օրենքների անկանխատեսելի կիրառման պատճառով»:

Միևնույն ժամանակ, այն քաղաքացիներին, որոնք Իրանում են, հորդորվում է, անհապաղ հեռանալ երկրից՝ Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով։

«Կանադական անձնագիր ունեցողներին Թուրքիա մուտք գործելու համար վիզա չի պահանջվում: Սակայն նրանք պետք է վիզա ստանան Հայաստան ժամանելուն պես»,- հիշեցրել են Կանադայի արտգործնախարարությունից։

Գերատեսչությունից հավելել են, որ Իրանում հյուպատոսական ծառայություններ մատուցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում