ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ Սենատն առաջ է քաշել Վենեսուելային հարվածելու դեմ բանաձևը

ԱՄՆ Սենատն առաջ է քաշել Վենեսուելային հարվածելու դեմ բանաձևը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ռազմական լիազորությունների մասին բանաձևի առաջխաղացմանը, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ առանց Կոնգրեսի համաձայնության Վենեսուելայի դեմ նոր ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը: Փաստաթղթի օգտին քվեարկել են դեմոկրատներն ու հինգ հանրապետական։ Արդյունքում՝ այն ընդունվել է 52 կողմ, 47 դեմ ձայներով, ինչը ճանապարհ է բացել հաջորդ շաբաթ վերջնական քվեարկության համար:

Ըստ բանաձևի կողմնակիցների՝ Վենեսուելա զորքեր ուղարկելու՝ նախագահի հնարավոր որոշումը պետք է կայացվի Կոնգրեսի մասնակցությամբ։

Բանաձևը գործնականում ուժի մեջ մտնելու շանս չունի, քանի որ Կոնգրեսի երկու պալատի ընդունման դեպքում այն պետք է ստորագրի նախագահը, Ներկայացուցիչների պալատն էլ վերահսկում են հանրապետականները: Ըստ մեկնաբանների՝ քվեարկությունը, այնուամենայնիվ, նշանակալի քաղաքական ժեստ էր և ցույց տվեց որոշ հանրապետականների մտահոգությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը գիշերային անակնկալ գործողության ժամանակ գերեվարեցին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում