Հայաստան-Իրան ռազմավարական գործակցության փաստաթղթի կազմման աշխատանքները ընթացքի մեջ են. Իրանի ԱԳ փոխնախարար

Հայաստան-Իրան ռազմավարական գործակցության փաստաթղթի կազմման աշխատանքները ընթացքի մեջ են: «Լուրերի» հետ հարցազրույցում նշել է Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթե Ռավանչին:

Նա ընդգծել է՝ հույս ունեն, որ փաստաթուղթը կստորագրվի Հայաստանի վարչապետի՝ Թեհրան հաջորդ այցի ընթացքում: Ճանապարհների ապաշրջափակմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ ասել է՝ Իրանը մշտապես կողմ է եղել:

«Մենք մշտապես կողմնակից ենք եղել այն մտքին, որ Հայաստանը անկախ երկիր է, ինքնիշխան երկիր է, պետք է հարգվի տարածքային ամբողջականությունը, և աջակցում ենք այդ ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքներին։

Կովկասի այս զգայուն տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը այնպիսի հարց է, որ միշտ եղել է նաև մեր ուշադրության կենտրոնում, և մենք կողմ ենք դրան։ Եթե մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը զարգացած տարածաշրջան դառնա, քանի որ դա ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, ուրեմն պետք է բոլոր ճանապարհները ապաշրջափակվեն։ Այդ իսկ պատճառով մենք մշտապես եղել ենք և հիմա էլ կողմնակից ենք ճանապարհների ապաշրջափակմանը, որպեսզի տարածաշրջանը կարողանա զարգանալ, բայց այդ ամենը պետք է տեղի ունենա միջազգային օրենքների սահմաններում՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները, հարգելով ինքնիշխանությունը։

Մենք հավատացած ենք, որ տարածաշրջանի երկրները պետք է ունենան բաց ճանապարհներ՝ միմյանց տարածք մուտք գործելու համար, և հենց այդ շրջանակում է, որ պարոն Փաշինյանի առաջարկած խաղաղության խաչմերուկը դիտարկում ենք արդյունավետ նախագիծ, հավանական ենք համարում իրագործումը»,- ասել է փոխնախարարը։

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները

Ոստիկանները խողովակներ գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Ոստիկանները խողովակներ գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ

Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյան

Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©