Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են երկկողմ գործակցության հարցեր

Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Թեհրանից հայտնել են, որ Մասուդ Փեզեշքիանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ գործակցությունը, հարաբերությունների ռազմավարական մակարդակը և ընդգծել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:

Կրեմլից հավելել են, որ օրակարգում են եղել շփումները էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում,Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Նաև ռուսական կողմի ձևակերպմամբ՝ Իսլամական Հանրապետության նախագահը դատապարտել է Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը:

Զուգահեռ, Վոլոդիմիր Զելենսկին հերքել է ՌԴ նախագահի նստավայրի դեմ հարձակում կազմակերպելու մասին Մոսկվայից հնչող հայտարարությունները:

«Մեր բանակցային թիմը կապ է հաստատել ամերիկյան թիմի հետ, նրանք ուսումնասիրել են բոլոր մանրամասները, և մենք հասկանում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Մանրամասները՝ տեսաշարում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©