Հրդեհ Վարդենիս քաղաքում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հրդեհ Վարդենիս քաղաքում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 14։32-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանի տանիքը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վիկտոր Համբարձումյան փողոցում գտնվող նախկին պանրի գործարանի տանիքում (ընդհանուր 5000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15։58-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 100 քմ։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի տանիքի մնացած հատվածներ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©