ՔՔրիստինե Ոսկանյան

Երևանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի  29-ին՝ ժամը 08։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն  է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցում գտնվող առևտրի կենտրոնում այրվում է էլեկտրական վահանակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի 4-րդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։07-ին, մարվել՝ 09։09-ին։ Այրվել է էլեկտրական վաhանակ և մալուխ (20 գծամետր)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում