Գրենլանդիան հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումը չի ազդի կղզու իշխանության որոշման վրա

Գրենլանդիան հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումը չի ազդի կղզու իշխանության որոշման վրա

ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումը ոչինչ չի փոխում, և Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին։ Այդ մասին հայտարարել է կղզու կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

«Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Մենք ուրախ ենք համագործակցել մյուս երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ»,- հայտարարել է Նիլսենը։

Դանիայի արտաքին գործերի նախարարությունն էլ կանչել է ԱՄՆ դեսպան Քեն Հաուերիին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպան նշանակելու կապակցությամբ։ «Մենք շուտով ԱՄՆ դեսպանին բանակցությունների կկանչենք արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով հստակ բացատրություն»,- ասել է նախարարը՝ միանգամայն անընդունելի համարելով Թագավորության ինքնիշխանության վիճարկումը։

Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ նահանգապետը «հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար, և եռանդուն կերպով կպաշտպանի երկրի շահերը՝ հանուն անվտանգության»։

Նահանգապետ Լենդրին էլ գրել է, որ կձգտի Դանիայի կազմում գտնվող Գրենլանդիան միացնել Միացյալ Նահանգներին։ «Ինձ համար պատիվ է այս կամավոր պաշտոնում առաջադրանքներ կատարել՝ Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու համար»,- գրել է նա X-ում և հավելել, որ նոր պարտականությունները «ոչ մի կերպ չեն ազդի» նահանգապետի իր աշխատանքի վրա։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©