ՌԴ-ն «Թրիփին» միանալու ճանապարհ է փնտրում. փորձագետները սպասելի էին համարում Մոսկվայի արձագանքը

ԿԿարմեն Ղուկասյան

Իրանի Իսլամական Հանրապետությունից հակասական դիրքորոշումներ են հնչում «Թրիփ ուղու» մասին: Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը այն նույնականացրել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ:

Մինչ այդ էլ արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ միջանցքի հարցը լիովին փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո:

Ուշագրավ է, որ Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը զուգահեռ, Մոսկվայից ևս տեսակետներ էին հնչում «Թրիփ ուղու» վերաբերյալ։

Սակայն, ի տարբերություն Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի, Մոսկվան ուղիղ հայտարարությամբ դեմ չի արտահայտվում, բայց ընդգծում է՝ առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»:

Փորձագետները նշում են՝ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը գիտակցում են՝ «Թրիփը» փոխում է տարածաշրջանում երկրների դերակատարումը:

Մոսկվան ճանապարհներ է որոնում այդ ենթակառուցվածքներին միանալու համար։

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում