ՔՔրիստինե Ոսկանյան

Հայաստանում ԶՖԳ նոր գրասենյակի բացումը խթան կհաղորդի երկկողմ զարգացման գործընկերությանը. Տիգրան Խաչատրյան

Հայաստանում ԶՖԳ նոր գրասենյակի բացումը խթան կհաղորդի երկկողմ զարգացման գործընկերությանը. Տիգրան Խաչատրյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթիո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է գործընկերներին Հայաստանում ԶՖԳ գրասենյակի բացման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացման գործընկերության ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի, ջրային ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Հատուկ ընդգծվել է Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրամի գործունեության շրջանակներում մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև առաջիկա համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում