Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկան

Քննարկվել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկան

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում։ Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող միությունների ներկայացուցիչներ։

Մանրամասն անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության իրականացման տարբեր փուլերում լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման դեպքերում Պետական եկամուտների կոմիտեի հաղորդումների հիման վրա տնտեսվարողների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելու գործընթացին։ Մասնավորապես՝ գործարար միությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ գործընթացի արդյունքում որոշ տնտեսվարողների համար առավել նախընտրելի է դառնում առաջադրված պարտավորությունների չվիճարկումը՝ քրեական պատասխանատվության հեռանկարից խուսափելու նպատակով։

Պատասխանատու գերատեսչությունների կողմից ներկայացվել են այս ուղղությամբ արդեն իսկ իրականացված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև խնդրի կարգավորման լրացուցիչ առաջարկներ, այդ թվում՝ լրացուցիչ պարտավորությունների առաջադրման շեմի փոփոխության, ստուգման ողջամիտ ժամանակահատվածի սահմանման, ինչպես նաև հաղորդում ներկայացնելու համար հարկային պարտավորություններից խուսափելու հանցակազմի առկայության պարտադիր պայմանի սահմանման վերաբերյալ։

Անդրադառնալով խնդրի կարգավորման հնարավոր եղանակներին՝ փոխվարչապետը կարևորել է այնպիսի լուծումների ներդրումը, որոնք հարկային կարգապահության ապահովմանը զուգահեռ չեն խոչընդոտի գործարարների կողմից իրենց իրավունքների պաշտպանության լիարժեք իրացումը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակելու խնդրի կարգավորման համար անհրաժեշտ գործողությունների շուրջ քննարկումները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա քայլերը համաձայնեցնելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում