ԵՄ-ն կաջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս

ԴԴավիթ Մուրադյան

Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին հրավիրված է նաև Հայաստանի ԱԳ նախարարը: Հանդիպումից առաջ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասն հայտարարել է, որ պաշտոնական Երևանը Միությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։

«Նրանք այնպիսի օգնություն են ակնկալում, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային՝ չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է Կալասը։

Նա հայտարարել էր, որ Եվամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության և դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև աջակցություն՝ տեղեկատվական դաշտում մարտահրավերներին դիմակայելու համար:

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում