ԾԾաղկանուշ Միրզոյան

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը

Ապարանում քամու ուժգնացումը վնասներ է պատճառել քաղաքի ամանորյա զարդարանքին։ Մոտ մեկ կիլոմետրանոց ճեմուղու հսկայական զարդարանքն ու փայտյա հենասյուներն ընկել են։

Նշվում է, որ լուրջ վնասներ չեն կրել տոնածառը, հարթակը, կամուրջը, որոնք ամանորյա զարդարանքի մաս են կազմում։ 

«Ճանապարհներին զգոն եղե՛ք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում