ԼԼուսինե Մուրադյան

Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հանդես կգան «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացմամբ

Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հանդես կգան «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացմամբ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի պարարվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 18:00-ին, Պարարվեստի պետական քոլեջի Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնում կցուցադրվի Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացման երկրորդ գործողությունը։

Ներկայացման մեջ ընդգրկված են Երևանի պարարվեստի պետական քոլեջի աշակերտները և ուսանողները. բեմադրությունը՝ Դավիթ Գալստյանի, զգեստների նկարիչ՝ Ռուբինե Հովհաննիսյան։

Նախագիծը միավորում է համաշխարհային մշակութային ժառանգությունն ու դասական պարարվեստը՝ ստեղծելով մշակութային արժեքների արժևորման և տարածման հարթակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում