Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա

ԱԱրամ Մարանդյան

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց ԵՄ անդամ դառնալը նպատակ է:

Այս մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության և ԵՄ միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և  հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնենք: Բայց այսօր այդ կետը չէ: Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե չկա՝ ինչու կայացնենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում նշեց՝ Համբուրգից մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:

«Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ և ես այստեղից մեկնում եմ Մոսկվա: Հիմա կա՞ անհամատեղելիություն, թե չկա, ակնհայտորեն  չկա, որովհետև երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում: Երբ որ կգա այն կետը, որ հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք ինչ որոշում կայացնենք: Եվ այն որոշումը, որը կբխի ՀՀ պետական շահերից՝ կկայացնենք»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում