ԱԱննա Զախարյան

Աննա Հակոբյանը՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ընթացքի մասին

Աննա Հակոբյանը՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ընթացքի մասին

Օրերս տեղի են ունենում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի  շահառուների անհատական պլանների մշակման և զարգացման հանդիպումները ծրագրային թիմի հետ, հայտնում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։

«Այս փուլում` մասնագիտական կողմնորոշման ճամբարից հետո, տրվում են վերջին ուղղորդումներն ու հստակեցումները շահառուների գործարար ծրագրերի վերաբերյալ, որպեսզի հետագայում  նրանք մասնակցեն բիզնեսի պլանավորման և կառավարման կամ իրենց նախընտրած նեղ մասնագիտական դասընթացներին: 

Ուրախ ենք, որ այն գաղափարները, որոնք այս օրերին սեղանի շուրջ հնչում են պարզապես որպես ցանկություն, ամիսներ հետո դառնալու են իրականություն մեր տղաների համար: 

Հիշեցնենք, որ ծրագրի չորրորդ փուլի շահառուները Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից են: 

Ծրագրային թիմն արդեն հասցրել է հանդիպել Գեղարքունիքի և Սյունիքի շահառուների հետ և վերջնական հաստատել է նրանց գործարար պլանները, հերթը շուտով Տավուշինն ու Արագածոտնինն է»,- նշել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում