Անվտանգության երաշխավորման դեպքում պատրաստ ենք ընտրությունների. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ ժամանակն է Ուկրաինայում նախագահի ընտրություն նշանակել, թեև ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ ռազմական դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել: Նա նշել է, որ պատրաստ է գնալ ընտրությունների և իշխանությունից չի կառչում: «Սակայն այդ հարցը, կարծում եմ, առաջին հերթին պետք է որոշի մեր ժողովուրդը, և ոչ այլ երկրներ»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նշել է, որ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է ապահովել մարդկանց անվտանգությունը, իսկ հրթիռակոծությունների ֆոնին դա բարդ կլինի: Պետք է նաև ապահովել, որ զինվորականները քվեարկելու հնարավորություն ունենան: «Եթե արևմտյան գործընկերները երաշխավորեն անվտանգությունը, առաջիկա 60-90 օրվա ընթացքում պատրաստ կլինենք ընտրությունների»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

Խոսելով բանակցությունների մասին՝ Զելենսկին նշել է, որ այժմ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև քննարկվում է երեք փաստաթուղթ: Առաջինը 20 կետից կազմված շրջանակային փաստաթուղթն է, որը պարբերաբար փոփոխվում է՝ համապատասխանեցվելով Ուկրաինայի և Եվրոպայի շահերին: Մյուս երկու փաստաթղթերը, ըստ նրա, վերաբերում են անվտանգության երաշխիքներին և Ուկրաինայի վերականգնմանը:

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է էներգետիկ հրադադարի: Ինչ վերաբերում է Ղրիմը վերադարձնելուն և ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ Ուկրաինայի նախագահն ընդունել է, որ այս պահին դրանք անիրատեսական են:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©