ՎՎարդուհի Հարությունյան

ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Հայաստանի կողմից բանակցային փաթեթների հրապարակման կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Հայաստանի կողմից բանակցային փաթեթների հրապարակման կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ դժգոհություն է հայտնել, որ պաշտոնական Երևանը հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը և պետությունների ղեկավարների նամակագրությունը՝ առանց նրանց համաձայնության:

Մարիա Զախարովայի խոսքով՝ հրապարակված նյութերը վկայում են, որ Ռուսաստանը թե՛ առանձին, թե՛ որպես համանախագահ երկիր՝ հետևողական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հասնելու համար:

Զախարովան անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, կարծիք հայտնել, թե եվրոպական կողմի միակ նպատակը Երևանի և Մոսկվայի հարաբերությունները խաթարելն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում