2025-ի հունվարի 1-ից մինչ օրս պետությանը վերադարձվել է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք. Վարդապետյան

ԼԼուսինե Մուրադյան

2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս միայն պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, սրան գումարած՝ դատախազական ներգործության արդյունքում, երբ մենք արտադատական կարգով ենք կարողանում պետությանը և համայնքին գույք վերադարձնել, այս պահի դրությամբ փաստացի վերադարձված է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք 66 մլրդ 250 մլն դրամ արժեքով գույք: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ ՀՀ բոլոր մարզերում, որ քառակուսի մետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում»,- ասաց նա:

Ըստ գլխավոր դատախազի՝ նաև դրամական մiջոցներ են վերադարձվել:

«Անցյալ տարի դեկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ ստեղծվել էր վերականգնված միջոցների միասնական հաշիվը, որի վրա վճարվում են բոլոր դրամական վերականգնումները՝ բացառությամբ հարկային ոլորտին վերաբերող վերականգնումներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին:

Ուղղակի նշեմ, որ 2024 թվականի դեկեմբերի 5-ից այսօվա դրությամբ 20 մլրդ 678 մլն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին»,- ասաց նա:

Հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը՝ 66 մլրդ դրամը, կավելանա, որովհետև ացյալ շաբաթվա որոշմամբ 2 մեծ հողատարածք վերադարձվել է ՇՄՆ-ին:

«ՇՄՆ-ին ամրացված այս գույքերը 49 տարով անժամկետ, ըստ էության, անհատույց օգտագործմամբ, հանձնվել էին «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին, և այս կապակցությամբ դատախազությունը պետական շահերի պաշպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրություն է արել, և հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին քրեական գործ է քննվում:

Այն վերաբերելի է Արարատի մարզի նախկին մարզպետին, և ըստ էության, հողատարածքը տրամադրվել է ՀՀԿ անդամի, և տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի վարորդին և Արարատի նախկին մարզպետին: Այս անձինք 49 տարի պետք է անհատույց օգտագործեին 13 հազարից ավելի հեկտար տարածք»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այս հողատարածքներն ամբողությամբ վերադարձվել եմ ՀՀ-ին, և որ առաջիկայում կգնահատվեն այս երկու հողատարածքները ևս, և կներկայացվի հանրությանը:

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում