63 տարեկանը փոքր և միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է. Փաշինյանը հանձնարարական է տվել ԱՍՀ նախարարին

ԼԼուսինե Մուրադյան

2018 թվականի համեմատությամբ թոշակառուների թիվը ՀՀ-ում աճել է 106697 մարդով՝ 19 տոկոսով: Ընդ որում՝ ինչի՞ եմ գոհ նաև մեր աշխատանքից, որովհետև 2018 թվականի հունվարին ՀՀ-ում թոշակառուների թիվն ավելի է եղել, քան աշխատողների թիվը: 555 հազար թոշակառու է եղել, 513 հազար աշխատող: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱՍՀ նախարարի առաջ խնդիր է դրել թոշակառուների տնտեսական ակտիվացման ծրագրեր նախաձեռնելը:

«Հիմա մեզ մոտ ինչ ընկալում է, որ 63-ը թոշակի տարի՞ք է: Հա՛: 63-ը թոշակի տարիք է: Բայց ես առաջարկում եմ ուրիշ վարժություն անենք. իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը:

Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուների՝ 63 և բարձր տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք, որովհետև 21-րդ դարում 63-ը ի՞նչ տարիք է, ո՞վ կարող է ասել, 65-ը ի՞նչ տարիք է, 70-ը ի՞նչ տարիք է, 75-ն ի՞նչ տարիք է: Այսինքն՝ մենք պետք է այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու է, ավարտվեց: Ո՛չ, 63-ում կյանքը չի ավարտվում, 63-ում կյանքը սկսվում է, և մենք մեր թոշակառուների կամ ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք,- ասաց նա և հավելեց.- 63 տարեկան մարդու համար մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն, որովհետև երբ մարդը տնտեսապես պասիվանում է և մնում է տանը, դա իր համար է պրոբլեմ, բայց իր ընտանիքի մնացած հատվածի համար էլ է պրոբլեմ»:

Ըստ Փաշինյանի՝ այդ տարիքում մարդը բավականին գիտելիք է կուտակել, և պետության խնդիրը պետք է լինի այդ գիտելիքն իրացնելու համար պայմաններ ստեղծելը:

«63 տարեկանը փոքր և միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է, որովհետև այն գիտելիքի պաշարը, որ կուտակվել է, որևէ մեկը չունի»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում