Ուկրաինային ՀՕՊ միջոցների տրամադրումը կլինի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը. Ռյուտե

Ուկրաինային ՀՕՊ միջոցների տրամադրումը կլինի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը. Ռյուտե

Ուկրաինային ՀՕՊ նոր միջոցների տրամադրումը կլինի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը՝ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նախարարները կքննարկեն ՀՕՊ համակարգերի տրամադրման ջանքերը։ Այդ համակարգերում օգտագործվող հակաօդային պաշտպանության միջոցների և կալանիչ հրթիռների փոխանցումն Ուկրաինային ՆԱՏՕ-ի կարևոր գերակայությունն է»,- ասել է Ռյուտեն:

Նա ընդգծել է, որ ԱԳ նախարարները ոչ թե փորձելու են համաձայնության հասնել նոր մատակարարումների շուրջ, այլ մտածել, թե ուրիշ ինչ կարող են անել Ուկրաինայի համար:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©