Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել քաղաքական ռազմավարության փորձագետ Քեն Խաչիկյանի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել քաղաքական ռազմավարության փորձագետ  Քեն Խաչիկյանի հետ

ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել քաղաքական ռազմավարության փորձագետ, ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի օգնական և ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի հետ։

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության հնարավորությունները։ 
 
Քեն Խաչիկյանը դեսպանին է նվիրել իր հեղինակած՝ «Փակ դռների հետևում» գիրքը։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©