Մեր ժողովուրդը հոգևոր կյանքի շատ մեծ պակաս ունի. Անահիտ Ավանեսյան

ԿԿարմեն Ղուկասյան

Մեր ժողովուրդը հոգևոր կյանքի շատ մեծ պակաս ունի, և մենք զգում ենք՝ ամեն անգամ մարդիկ ինչպես են ուրախությամբ գալիս իրենց հոգևոր կարիքները բավարարելու, նաև կիրակի օրը նվիրելու Աստծուն: Այս մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա շատ կարևոր է, և սրանից կարելի է միայն ուրախանալ, որովհետև մենք տեսնում ենք մեր ժողովրդի հոգևոր արթնությունը, որը մեր երկրի բարօրության անքակտելի մասն է»,- ասաց Ավանեսյանը:

Հարցին՝ մասնակցելով վարչապետի մասնակցությամբ պատարագներին, ի՞նչ է դա փոխում մեր հասարակության ընկալման մեջ, առողջապահության նախարարը նշեց՝ յուրաքանչյուրը գալիս է հոգու փրկության, մեղքերի թողության, օրհնություն ստանալու համար:

«Իհարկե, եկեղեցին էլ համայնք է, մեկս մյուսով ենք ուժեղանում, լցվում, իրար հետ հաղորդակցությունը ևս շատ կարևոր է»,- ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա էր Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին: 

Անահիտ Ավանեսյանը ևս մասնակցում էր պատարագին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում