ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին կմեկնի Թուրքիա՝ ինտենսիվացնելու խաղաղության շուրջ բանակցությունները

Զելենսկին կմեկնի Թուրքիա՝ ինտենսիվացնելու խաղաղության շուրջ բանակցությունները

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ նոյեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա, որտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել Կիևի և Մոսկվայի պատվիրակությունների հանդիպումները:

«Պատրաստվում ենք ինտենսիվացնել բանակցությունները, մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին։ Ուկրաինայի գերակա խնդիրն է անել հնարավորը՝ վերջ տալու պատերազմին»,- մանրամասնել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ աշխատում են նաև գերիների փոխանակումը վերսկսելու ուղղությամբ:

Reuters-ը,վկայակոչելով թուրքական աղբյուրները, գրում է, որ Թուրքիա կմեկնի նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը՝ միանալու Զելենսկու հետ բանակցություններին։

Կրեմլից հայտարարել են, որ ռուս բանակցողները դեռևս չեն մեկնելու Թուրքիա: «Կսպասենք տեղեկությունների, թե ինչ է քննարկվել Ստամբուլում: Մոսկվան բաց է երկխոսության համար, մեր դիրքորոշումը հայտնի է Վաշինգտոնին, Անկարային և Կիևին»,- հավելել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում