Ուկրաինան ձեռք կբերի շուրջ 100 Rafale կործանիչներ

ՄՄարո Թարվերդյան

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ մտադրությունների հուշագիր է ստորագրել, համաձայն որի Կիևը ձեռք կբերի շուրջ 100 Rafale կործանիչներ, նոր սերնդի հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: Ըստ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի՝ մտադրությունների հուշագիրը, որը գնման և վաճառքի պայմանագիր չէ, նախատեսվում է իրականացնել մոտ տասը տարվա ընթացքում: Մակրոնի հետ հանդիպումից առաջ Զելենսկին հայտարարել էր, որ բանակցությունները կհանգեցնեն «պատմական համաձայնության»:

Մինչ այս Ուկրաինան Հունաստանի հետ համաձայնություն է ձեռք բերել ձմռան ընթացքում բնական գազի մատակարարումների շուրջ: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այդ մասին մտադրությունների հուշագիր է ստորագրել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ: Մատակարարումները կսկսվեն հունվարին: Զելենսկին կարևորել է այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ ռուսական հարձակումները: Աթենքում Զելենսկին հանդիպումներ է անցկացրել նաև Հունաստանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ: Նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը, դիվանագիտական աշխատանքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու և սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու անհրաժեշտությունը:

Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում