ՎՎարդան Հովսեփյան

2020-ին կվերակառուցվի 22 մարզային դպրոց

2020-ին կվերակառուցվի 22 մարզային դպրոց

2020 թ. Հայաստանի պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվեն և կվերակառուցվեն 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում  գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է  դպրոցների ցանկը, որտեղ  2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են՝

ՀՀ Արարատի մարզ - Դեղձուտի միջնակարգ դպրոց

ՀՀ Արմավիրի մարզ - Արգինայի միջնակարգ դպրոց 

ՀՀ Գեղարքունիքի մարզ - Լեռնահովիտի միջնակարգ դպրոց, Շատջրեքի միջնակարգ դպրոց, Ջիլի  միջնակարգ դպրոց
ՀՀ Լոռու մարզ - Մեդովկայի միջնակարգ դպրոց, Հագվու միջնակարգ դպրոց
ՀՀ Շիրակի մարզ - Արեգնադեմի միջնակարգ դպրոց, Բերդաշենի միջնակարգ դպրոց, Կապսի միջնակարգ դպրոց 
ՀՀ Սյունիքի մարզ - Հարժիսի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց, Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց                                                                          
ՀՀ Տավուշի մարզ - Կիրանցի միջնակարգ դպրոց, Դովեղի միջնակարգ դպրոց
ՀՀ Վայոց ձորի մարզ - Գոմքի միջնակարգ դպրոց, Չիվայի միջնակարգ դպրոց, Եղեգիսի միջնակարգ դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ - Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց
ՀՀ Արագածոտնի մարզ - Լուսակնի միջնակարգ դպրոց, Գառնահովիտի միջնակարգ դպրոց

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն:

Ռոբոտիկայի լաբորատորիաների համար նույնպես 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ:

Մինչև 2019 թվականի տարեվերջ՝ դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի  «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020թ. պետական բյուջեում:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադա, որի կազմակերպման համար բազմաթիվ նոր լաբորատորիաներ են ձեռք բերվելու, որոնք  հետագայում կտրամադրվեն հանրակրթական դպրոցներին:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. պետական բյուջեի նախագծում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարության համար նախատեսված է  21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է  հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ:  2019 թվականի համեմատ՝ գալիք տարվա  հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում