ՎՎարդան Հովսեփյան

Հավելյալ 19 միլիոն դրամ՝ անվասայլակներ և լսողական սարքեր գնելու համար

Հավելյալ 19 միլիոն դրամ՝ անվասայլակներ և լսողական սարքեր գնելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող անվասայլակների գնման համար նախատեսված հավաստագրւմների քանակն ավելացնելու համար: Դրա փոխարեն որոշ աջակցող միջոցների  քանակը պակասեցվել են:

Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով հավելյալ  19 միլիոն դրամ հատկացվեց: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով, տարվա առաջին 8 ամիսներին, նախատեսվածից ավեի շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով սպառվել է նախատեսված քանակը:

Ըստ նախարար Զարուհի Բաթոյանի՝ աջակցող սարքերի հավաստագրերի համար դիմողների թիվը սպասվածից շատ է, և նախարարության նպատակը բոլոր շահառուների կարիքները բավարարելն է:

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուներ են դիմել հավաստագիր ստանալու համար, ուստի, աջակցող սարքերի նախատեսված քանակը սպառվել է և հավելյալ խմբաքանակ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել:

Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, վերաբաշխման արդյունքում, հավելյալ 200 հատ անվասայլակ, 50 հատ լսողական սարք (30-ից բարձր տարիքի անձանց համար), 20 հատ ետնաքայլակ (մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար), 41 հատ քայլակ, 85 զույգ օրթոպեդիկ շտկող ներդիր, 761 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 71 հատ օրթեզ, 25 հատ պրոթեզ և այլ աջակցող միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կունենա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում