ԹԹերեզա Կասյան

«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են հաղթող ֆիլմերը

«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են հաղթող ֆիլմերը

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը հատեց եզրագիծը: Հոկտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացված հատուկ արարողության ընթացքում հայտարարվեցին այս տարվա անիմացիոն կինոտոնի հաղթող ֆիլմերի անունները:

Լավագույն լիամետրաժ ֆիլմ ճանաչվեց Անկա Դամիանի «Մարոնայի ֆանտաստիկ պատմությունը»:

Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում հաղթեց Դինա Վելիկովսկայայի «Կապերը»: Հատուկ հիշատակման արժանացան Բրունո Քոլեթի «Հիշարժան»-ը և Ռեջինա Պեսոայի «Քեռի Թոմաս, օրերի հաշիվը», առանձնահատուկ հիշատակման՝ Թոմաս Ռենոլդների «Չգիտեմ ինչ»-ը:

Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր անվանակարգում հաղթեց Նաթանիել Լիմի և Կլեմանց Մադլեն-Պերդրիլայի «Իմ կյանքը Վերսալում» ֆիլմը: Հատուկ հիշատակման արժանացավ «Բեղմնավորում. Քեթի + Ջեն»-ը (Moth Studio):

Ավարտական ֆիլմեր անվանակարգում լավագույն ֆիլմ ճանաչվեց Դարիա Կաշչերայի «Դուստր»-ը: Հատուկ հիշատակման արժանացավ Սաշա Վասիլևի «Ողջույն, սիրելիներս»-ը:  

Երաժշտական հոլովակների անվանակարգում հաղթեց Սիմոն Լեհեմբրի «Քայլ առ քայլ»-ը: Հատուկ հիշատակման արժանացավ Վերոնիկա Ստեփանյանի և Լուսինե Պետրոսյանի «Սերունդները երաժշտության մեջ»-ը:  

Լավագույն հայկական անիմացիա՝ Լև Ատամանովի անվան մրցանակ, ստացավ «Քուչա»-ն (Yelling Studio):

Սփյուռքի լավագույն ֆիլմ ճանաչվեց Արսեն Արզումանյանի «Թռչունների բովը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում