Բերքաբերում 16+5 միլիոնի ծրագրով կառուցվում է 101 տուն. Կոնջորյան

ԴԴիանա Գասպարյան

Բերքաբերում Կառավարության 16+5 միլիոնի ծրագրով կառուցվում է 101 տուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և կից տեսանյութ հրապարակել:

Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել էր, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ մեկ տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում