ՄՄարո Թարվերդյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կատարի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ

Նոյեմբերի 4-ին, Դոհայում ընթացող սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ԱԳ պետնախարար Մոհամեդ ալ Խուլեյֆիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի և Կատարի միջև զարգացող երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացվող տնտեսական նոր հնարավորությունները:

Վահան Կոստանյանը և Մոհամեդ ալ Խուլեյֆին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ: Երկուստեք բարձր է գնահատվել տարածաշրջանի անվտանգության պահպանման համատեքստում Կատարի միջնորդական ջանքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում