ԷԷլեն Պետրոսյան

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. հայ պատվիրակների արդյունքները

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. հայ պատվիրակների արդյունքները

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

6 խաղափուլից հետո մինչև 16 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունի 5 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 3-8-րդ հորիզոնականները:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր և կիսում է 7-15-րդ հորիզոնականները:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը և Համլետ Հարությունյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 9-18-րդ հորիզոնականները:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մանվել Վարդանյանը և Դավիթ Դալալոյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 7-13-րդ հորիզոնականները:

7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում