Ռուս-ուկրաինական անիմաստ պատերազմը պետք է դադարեցվի. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան

ԴԴիանա Գասպարյան

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը պաշտոնական այցով մեկնել է Կիև։ Նրան ընդունել է Ուկրաինայի նախագահը: Ուիթաքերի խոսքով՝ ինքը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական անիմաստ պատերազմը պետք է դադարեցվի, և առաջ շարժվելու միակ հնարավոր ուղին Դոնալդ Թրամփի խաղաղության օրակարգն է։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ։ Ըստ Դենիս Շմիհալի՝ կողմերը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինայի կարիքները։ Անդրադարձ է եղել մարտի դաշտում իրավիճակին:

Ավելի վաղ Ուիթաքերը հայտարարել էր, որ Կիևին Tomahawk հեռահար հրթիռների հնարավոր մատակարարումը, ինչպես նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նկատմամբ սահմանափակումները կարող են Մոսկվային մղել բանակցությունների։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը լուրջ խաղաքարտեր ունի: Այնուհանդերձ, ԱՄՆ նախագահը նպատակահարմար չի գտնում Tomahawk-ներ տրամադրել Ուկրաինային: Նա համոզված է, որ դա միայն կսրի իրավիճակը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում