Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրամ Մարանդյան

Խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ. վերահաստատվել է ԱՄՆ պատրաստակամությունը

Խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ. վերահաստատվել է ԱՄՆ պատրաստակամությունը

Հոկտեմբերի 30-ին Մերիդիան միջազգային կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։ Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ամերիկյան բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

Իր ելույթում դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ ընդգծելով անկախության պատմական արժեքը։ Դեսպանը ներկայացրել է 1991թ. անկախության հանրաքվեի  քվեաթերթիկի բնօրինակը՝ որպես ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու միասնական կամքի խորհրդանիշ։

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ դեսպանն ընդգծել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրի պատմական նշանակությունը։ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին Հայաստանի հանդեպ ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության, ժողովրդավարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության մշակման հարցերով աշխատակազմի ներկայացուցիչ Ջոնաթան Ասքոնասը։ Նա շնորհավորել է ներկաներին անկախության տարեդարձի առթիվ և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը։

Միջոցառման մշակութային հատվածում հնչել են հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները։ Դաշնակահար, կոմպոզիտոր, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր-ղեկավար Վահագն Հայրապետյանը հանդես է եկել ջազային կատարմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում