ԿԿարմեն Ղուկասյան

Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են Մոնտենեգրոյում ընթացող 2025 թ. շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունում

Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են Մոնտենեգրոյում ընթացող 2025 թ. շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունում

Հայ պատանի շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

4 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանն ունի 3.5 միավոր և կիսում է 1-6-րդ հորիզոնականները:

 

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը ունի 3.5 միավոր և կիսում է 4-8-րդ հորիզոնականները:
 
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Տիգրան Համբարձումյանը և Մանվել Առաքելյանը նույնպես ունեն 3.5 միավոր և կիսում են 3-8-րդ հորիզոնականները:
 

5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 2-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

 

Խաղերին կարող եք հետևել այստեղ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում