ՏՏաթև Խաչատրյան

Վահե Աղասյանը, տանելով 5 հաղթանակ, գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ․ ձյուդոյի Մ-23 ԵԱ

Վահե Աղասյանը, տանելով 5 հաղթանակ, գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ․ ձյուդոյի Մ-23 ԵԱ

Քիշնևում այսօր մեկնարկած Մ-23 Եվրոպանի առաջնության առաջին օրը 60կգ քաշային կարգում ԲԿՄԱ զինծառայող Վահե Աղասյանը, տանելով 5 հաղթանակ, գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։

«Առաջին գոտեմարտում Վահեն հաղթեց բուլղարացի Հրիստո Հրիստովին, այնուհետև իսպանացի Լուիս Բարոսսո Լոպեսին, երրորդ գոտեմարտում՝ մոլդովացի Վլադիմիր Յակոմիին,  քառորդ եզրափակչում հաղթանակ տարավ բելգիացի Օլիվիե Նաերտի նկատմամբ և եզրափակչում հաղթեց վրացի մարզիկ Մատե Գոգոբերիշվիլիին:

Շնորհավորում ենք մարզիկին, անձնական և հավաքականի մարզիչներին այս կարևոր հաղթանակի առթիվ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում