ԱԱննա Զախարյան

Լարիսայի փոխքաղաքապետը Հայաստանի ազգային տիկնիկային թատրոնին հրավիրել է Հունաստան՝ փառատոնի

Լարիսայի փոխքաղաքապետը Հայաստանի ազգային տիկնիկային թատրոնին հրավիրել է Հունաստան՝ փառատոնի

Հունաստանի Թեսալիա շրջանի մարզկենտրոն Լարիսա կատարած այցի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է մարզկենտրոնի մշակութային կապերի համար պատասխանատու փոխքաղաքապետ Թոմաս Ռեցիանիսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

Վերջինիս հետ դեսպան Մկրտչյանը քննարկել է Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև մայրաքաղաքային մշակութային հաստատությունների հետ համագործակցության հաստատման հնարավորությունները։ Մշակութային ոլորտում փոխքաղաքապետ Ռեցիանիսը մատնանշել է տիկնիկային թատրոնի նշանակությունը և հրավիրել է Հայաստանի ազգային տիկնիկային թատրոնին մասնակցելու Լարիսայում կազմակերպվող տիկնիկային թատրոնների փառատոնին։

Միաժամանակ քննարկվել են Լարիսայի կինոփառատոնների հայկական մասնակցության հնարավորությունները։ Երկկողմ հետաքրքրություն է արտահայտվել հաստատել կապեր կրթական հաստատությունների միջև, մասնավորապես բժշկական և երաժշտական կրթօջախների մակարդակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում