ՀՀայկ Նավասարդյան

Արման Եղոյանը Եվրախորհրդարանի պատգամավորի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր

Արման Եղոյանը Եվրախորհրդարանի պատգամավորի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ:

Ողջունելով Երևանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած հյուրին՝ Արման Եղոյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնվող փոխգործակցությանն ու մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող  հարցեր:

Եվրոպացի պատվիրակը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է «Ժողովրդավարության աջակցման և ընտրությունների համակարգման խմբի» (DEG) առաջատար երկրների ցանկում: Նշվել է, որ DEG-ի գործունեության նպատակն է խթանել խորհրդարանական դիվանագիտությունը, զարգացնել գործընկեր խորհրդարանների կարողությունները և նպաստել հաշվետու ու թափանցիկ կառավարման մշակույթի ձևավորմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում