Ռուսաստանը կրկին հարվածել է Կիևին

ԴԴիանա Գասպարյան

Կիևի քաղաքապետը հայտնել է, որ այս գիշեր Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել, վնասվել են բնակելի շենքեր։ Հայտնի է մեկ զոհի և առնվազն 10 վիրավորի մասին: Ռուսական ուժերը թիրախավորել են նաև Դնեպրի շրջանի մանկապարտեզներից մեկը: Դնեպրի ձախ ափին հրշեջները փորձում են տեղայնացնել հրդեհի օջախները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Մոսկվայի, Լենինգրադի, Ռոստովի, Վոլգոգրադի, Բրյանսկի, Կալուգայի, Սմոլենսկի, Բելգորոդի մարզերում:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում