Պետական մարմինների փոխանցվել է 846 նյութ, հարուցվել է 223 քրեական գործ. ԱԱԾ հաշվետվություն

ԳԳոհար Սիմոնյան

2019 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժի, ինչպես նաև սկզբնական տեղեկատվությունն այլ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ.

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր մարմիններին փոխանցվել է 846 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 223 քրեական գործ։

Բացի այդ, ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ևս 223 քրեական գործ, ընդհանուր առմամբ՝ 446 քրեական գործ:

Միևնույն ժամանակ՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, ըստ ենթակայության, այլ մարմիններին է փոխանցվել 111 քրեական գործ, որից 81-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 22-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 5-ը՝ ՀՀ ՊԵԿ, 2-ը՝ ՀՀ զինվորական դատախազություն, իսկ 1-ը՝ ՌԴ:

Ընդ որում, միայն վերը նշված 111 քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1.876.240.329  դրամ և 256.000 ԱՄՆ դոլար, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 1.351.152.273 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 12.164.052 դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 512.924.004  դրամ և 256.000 ԱՄՆ դոլար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում