ՌԴ ռազմական ինքնաթիռները խախտել են Լիտվայի օդային տարածքը

ԴԴիանա Գասպարյան

Լիտվայի նախագահը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները խախտել են հանրապետության օդային տարածքը Կալինինգրադի հետ սահմանին: «Սա միջազգային իրավունքի և Լիտվայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։ Հարկավոր է ամրապնդել եվրոպական օդային պաշտպանության համակարգը»,- շեշտել է Գիտանաս Նաուսեդան։ Լիտվայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները կկանչվեն հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Ստեղծված իրավիճակի ֆոնին ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ են ուղարկվել Լիտվայի տարածք:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է բոլոր մեղադրանքները: Ըստ գերատեսչության՝ հոկտեմբերի 23-ին ռուսական Սու-30 կործանիչները պլանային ուսումնական թռիչքներ են իրականացրել Կալինինգրադի մարզի օդային տարածքում և չեն շեղվել երթուղուց:

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում